ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՀՈԴՎԱԾՆԵՐ

Այստեղ հրապարակուած են Վ. Համբարձումեանի մի շարք գիտա-հանրամատչելի յօդուածները: Նրա բազմաթիւ հանրամատչելի յօդուածները վկայում են այն մեծ կարեւորութեան մասին, որ նա տուել է գիտութեան տարածմանն ու ժողովրդականացմանը: Այդ յօդուածները հրատարակուել են տարբեր պարբերականներում, սկսած «Պրավդա» օրաթերթից, «Նաուկա ի ժիզն», «Պրիրոդա» հանդէսներից մինչեւ հսկայական տպաքանակներով լոյս տեսնող առանձին հրատարակութիւններ:

Յատուկ կարեւորութիւն ունեն մասնագիտական ընտրութիւն կատարող բարձրդասարանցիներին հասցէագրուած` «Տիեզերքի գաղտնիքները» փոքրիկ գրքոյկը եւ 1978 թ. երիտասարդ աստղագէտների գիտաժողովում նրա ելոյթը, որ, կարծես, հանրագումարի են բերում Վիկտոր Համբարձումեանի անցած գիտական ուղին:

https://teknonebula.info/