Քաղաքական հոդվածներ

Վ. Հ. Համբարձումեանը եղել է Խորհրդային Միության քաղաքական կյանքի գործուն մասնակիցը: 1940 թ. Համբարձումեանը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության (ԽՄԿԿ) անդամ: 1947 թ. Համբարձումեանն առաջին անգամ ընտրվել է Հայկ. ԽՍՀ Գերագոյն Խորհրդի պատգամավոր եւ դրանից հետո եղել է Հայկական ԽՍՀ Գերագոյն Խորհրդի բոլոր գումարումների պատգամավոր: Նա ընտրուել է նաեւ ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի 1950 – 1990 թթ. բոլոր գումարումների պատգամավոր: Վ. Հ. Համբարձումեանը եղել է ԽՄԿԿ 19-րդ, 22 – 25-րդ համագումարների պատգամավոր, ընտրվել է ԽՍՀՄ Ժողովրդական Պատգամաւորների Համագումարի պատգամավոր:

1948-ից 1989 թթ. Վ. Համբարձումեանը եղել է Հայաստանի Կոմունիստական Կուսակցութեան Կենտրոնական Կոմիտեի անդամ, ինչպէս նաեւ` որպէս Հայկական ԽՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի նախագահ, կարեվոր դեր է կատարել հանրապետության գիտական եւ տեխնիկական զարգացման ուղիները որոշելու գործում:

https://teknonebula.info/