գիտական հոդվածներ
Վ. Հ. Համբարձումեանի գիտական հետաքրքրութիւնների շրջանակը արտակարգ լայն է. գազային միգամածությունների ֆիզիկա, աստղային համակարգերի դինամիկա եւ վիճակագրական ֆիզիկա, լոյսի ցրման տեսություն, միջաստղային նյութի բնույթն ու կառուցվածքը, աստղասփիւռների տեսություն, աստղերի եւ աստղային համակարգերի բարեշրջություն (evolution), անկայունության երեւույթներ գալակտիկաներում եւ այլն: Վիկտոր Համբարձումեանը էական ներդրում է արել այս բնագավառներից յուրաքանչյուրի մէջ:
Ընթերցողն այստեղ կգտնի Վ. Համբարձումեանի հոդվածները` ընտրված իր իսկ կողմից «A Life in Astrophysics. Selected papers of V.A.Ambartsumian», Edited by Rouben Ambartsumian, Allerton Press, 1998 ժողովածուի համար:
Ընթերցողի հարմարության համար դրանք տրոհված են խմբերի ըստ ցանկում տրված թեմաների: Թեմաներից յուրաքանչյուրը նախորդւում է Վ. Համբարձումեանի` այդ թեմային վերաբերող աշխատանքների համառոտ ակնարկով:
Յատուկ կարեւորություն ունեն «Անկայունության երեւույթները աստղերի եւ գալակտիկաների աշխարհում» զեկուցումը եւ «Վերջաբան» հոդվածը, որոնք ներկայացնում են Վիկտոր Համբարձումեանի տեսակետը իր իսկ գործունէության հիմնական արդյունքների մասին: